Գրավիչ ձայն ունեցողը կդավաճանի

Գրավիչ ձայն ունեցողը կդավաճանի
Հաճելի ձայն ունեցող մարդկանց ավելի հաճախ են կասկածում դավաճանության մեջ: Նման եզրակացության են եկել Մակմասթերսի համալսարանի կանադացի հետազոտողները:



Նրանք հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում տղամարդկանց եւ կանանց առաջարկել են ընտրել, թե ներկայացված ձայներից որոնք են առավել հաճելի նրանց ականջին: Կանանց մեծամասնությունը գրավիչ է համարել տղամարդկային ցածր ձայնը, իսկ տղամարդիկ նախընտրել են բարձր ձայնով կանանց: Սակայն հարցին, թե կցանկանայի՞ն արդյոք, որ իրենց ամուսինները ցածր ձայն ունենային, կանանց մեծամասնությունը բացասաբար է պատասխանել: Նրանք կարծում են, որ գրավիչ ձայն ունեցող տղամարդիկ ավելի հակված են դավաճանության: Այս առումով երկու սեռերի կարծիքները չեն տարբերվում: Տղամարդիկ ցանկություն են հայտնել ցածր ձայն ունեցող կնոջ հետ ամուսնանալ, քանի որ կարծում են, որ գրավիչ՝ բարձր ձայն ունեցող կանայք ավելի մեծ շանսեր ունեն իրենց դավաճանելու: