Սենդվիչի ծագումը

Սենդվիչի ծագումը
Համաձայն տարածված լեգենդի՝ սենդվիչի հայտնագործման համար մարդիկ պարտական են Ջոն Մոնդեգյունին` Սենդվիչ 4-րդ կոմսին: Սենդվիչյան կոմսն առավել հայտնի էր իր նախասիրություններով՝ հատկապես ազարտային խաղերում:



Այսպես ուրեմն՝ «բուտերբրոդը» հայտնագործվել է 1762թ., երբ կոմսը տարված ու հետաքրքրված էր «կրիբիջ» խաղով: Այս խաղը խլել էր կոմսի ուժն ու էներգիան: Խեղճ կոմսը նույնիսկ ժամանակ չէր գտնում սնվելու. այդ ժամանակ նա խնդրում է սպասավորներին բերել մի կտոր միս` հացի երկու շերտիկների արանքում, որպեսզի մատները չյուղոտվեն, եւ ուտելով՝ չկտրվի  խաղից: Ներկաները նկատում են միս ուտելու այդ անհեթեթ հեշտ մեթոդը, եւ դա նրանց շատ հարմար է թվում, կամ էլ ուղղակի սկսում են նախանձել հեղինակավոր մարդուն: Բայց փաստ է, որ նրանք էլ են սկսում պատվիրել ուտելիք սենդվիչյան եղանակով: Ահա այսպես սենդվիչը դարձավ մոդայիկ: