Հայտարարություն

Հայտարարություն
Ապրիլի 26-ին, ժամը 16:25-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հրապարակեց  Գյումրու հին հեռուստաաշտարակի վերաբերյալ «ՉԱՊ» ՍՊԸ ԳԱԼԱ հեռուստաընկերության վերաքննիչ բողոքի մասին իր որոշումը: Ինչպես եւ սպասվում էր, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողեց անփոփոխ՝ ԳԱԼԱ հեռուստաընկերությանը պարտավորեցնելով 1-ամսյա ժամկետում հեռուստաաշտարակի վրայից  ապամոնտաժել իր հեռարձակող սարքավորումները:



Հիշեցնենք, որ այս գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դեռեւս 2008-ի ապրիլի 14-ին էր նույն որոշումը կայացրել: Վերաքննիչ դատարանը մնացել էր նույն դիրքորոշմանը, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանն այնուհետ բեկանեց վերաքննիչ դատարանի որոշումը: Հավելենք, որ ԳԱԼԱ հեռուստաընկերությունը շարունակելու է իր իրավունքի պաշտպանության համար դիմել դատական ավելի բարձր ատյանի՝ ՀՀ վճռաբեկ դատարան, նաեւ՝ Եվրոպական դատարան:



Ի դեպ, 2008 թվականին քննված մեկ այլ՝ հարկային ստուգումներին եւ հեռուստաընկերությանը պարտադրված տուգանքին առնչվող գործով ԳԱԼԱ հեռուստաընկերությունը դեռեւս  2009թ. մարտի 13-ին հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:



ԳԱԼԱ հեռուստաընկերություն