Անիի ավերակները կվերականգնվեն

Անիի ավերակները կվերականգնվեն
Հուշարձանների պահպանության համաշխարհային հիմնադրամն (World Monuments Fund) ու Թուրքիայի մշակույթի նախարարությունը համաձայնություն են ձեռք բերել Անիի ավերակների վերականգնման ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնելու առնչությամբ։Այս մասին գրում է tert.am լրատվական կայքը, հղում կատարելով թուրքական «Ջիհան» գործակալությանը։



World Monuments Fund-ի (WMF) հայտարարությունում ասվում է, որ Անիի ավերակների վերականգնման եւ պահպանման նախագիծն իրականացվելու է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության եւ Թուրքիայի Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության աջակցությամբ։



Առաջին փուլում մանրակրկիտ ուսումնասիրության են ենթարկվելու Անիի Մայր տաճարն ու Սուրբ Փրկիչ եկեղեցին, ապա քննարկվելու են բոլոր հնարավոր մեթոդները դրանց վերականգնման եւ պահպանման համար, գրում է tert.am-ը։



Ծրագիրն ավարտին կհասցվի առաջիկա 3 տարիների ընթացքում։ Ծախսերը կհոգան WMF-ն ու Թուրքիայի Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը։ Ծրագիրը կմեկնարի մոտ ժամանակներս։