Կրկին ընդդեմ Իրանի

Կրկին ընդդեմ Իրանի
Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է ամբողջ աշխարհին համոզել, թե Իրանը սպառնում է համաշխարհային բնակչության անվտանգությանը: ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Դեվիդ Կոենը մեկնել է Ճապոնիա եւ Հարավային Կորեա, որտեղ պետք է քննարկի Իրանի դեմ նոր սանկցիաների կիրառման հարցը:



Միացյալ Նահանգները եւ Արեւմտյան մի քանի երկրներ Իրանին մեղադրում են ռազմական նպատակներով միջուկային զենք արտադրելու մեջ, իսկ պաշտոնական Թեհրանը վստահեցնում է, որ ուրանի հարստացումը զուտ երկրի բնակչության ներքին պահանջարկը բավարարելուն է ուղղված եւ միանգամայն խաղաղ բնույթ է կրում:



Մինչ օրս ԱՄՆ-ի ակտիվ ջանքերի շնորհիվ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արդեն 6 հակաիրանական բանաձեւեր է ընդունել, որոնցից 4-ը տնտեսական եւ քաղաքական սահմանափակումներ են ներառում Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ:



Հիշեցնենք, որ միջուկային ծրագրի շուրջ Արեւմուտք-Իրան բանակցությունների վերջին շրջափուլը տեղի ունեցավ այս տարվա սկզբին, որից հետո թեեւ կողմերը բազմիցս հայտարարեցին, որ պատրաստակամ են շարունակել երկխոսությունը, այնուամենայնիվ, պաշտոնական հանդիպումներ տեղի չունեցան: