Մարզահամալիրի վրա կատարված զինված հարձակման դեպքը բացահայտվել է

Մարզահամալիրի վրա կատարված զինված հարձակման դեպքը բացահայտվել է
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, Արաբկիրի եւ Արթիկի բաժինների ծառայողները հունիսի 7-ին ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 18-ամյա Արման Կ.-ին եւ 18-ամյա Սերոբ Բ.-ին:



Ինչպես հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ նրանք մայիսի 28-ին, ժամը 03.00-ի սահմաններում, դիմակավոր եւ դանակներով զինված, հետնամասի դուռը բացելով՝ մտել են Կոմիտասի պողոտայում գտնվող «DDD» մարզահամալիրի տարածք, եւ պահակի ձեռքերը կպչուն ժապավենով կապելով՝ դանակի սպառնալիքով հափշտակել մարզահամալիրի չհրկիզվող պահարանը:



Արման Կ.-ն եւ Սերոբ Բ.-ն ձերբակալված են: Կատարվում է քննություն: