Ինքնաթիռն իջեցրել են մերկ ուղեւորի պատճառով

Ինքնաթիռն իջեցրել են մերկ ուղեւորի պատճառով
Մադրիդից Ֆրանկֆուրտ թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել անհնազանդ ուղեւորի պատճառով, ով ամբողջությամբ մերկացել է ինքնաթիռի սրահում: «Iberia» ավիաընկերության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ինքնաթիռի անցնակազմը փորձել է կարգի հրավիրել մերկացած գերմանացուն, սակայն վերջինս չի հնազանդվել, ագրեսիվ վարք է դրսեւորել եւ թաքնվել է զուգարանում:



Հետագա խնդիրներից խուսափելու համար ինքնաթիռի անձնակազմը որոշել է չնախատեսված վայրէջք կատարել եւ իջեցնել մերկ ուղեւորին: Ոչ ոստիկանությունը, ոչ ավիաընկերությունը պարզաբանումներ չեն տվել ուղեւորի նման վարքի վերաբերյալ: