Նախարարը խիստ նկատողություն է արել

Նախարարը խիստ նկատողություն է արել
Վերջերս առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է Առողջապահության ազգային  ինստիտուտ, որը երկար տարիներ տնօրինում էր Դերենիկ Դումանյանը: Առողջապահության ինստիտուտին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Քուշկյանը խիստ դիտողություն է արել Դումանյանին շենքի անմխիթար վիճակի պատճառով: Նախարարի զայրույթն են հարուցել հատկապես քայքայված պատերին առաջացած անցքերը: Նշենք, որ Դումանյանն այժմ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտորն է: