Google-ի նոր անակնկալը

Google-ի նոր անակնկալը
Google ընկերությունն իր օգտատերերին այժմ հնարավորություն է տալիս Gmail-ում աշխատել օֆֆլայն: Ներբեռնելով Gmail Offline վեբ-հավելվածը Chrome Web Store-ից` արդեն կարելի է Gmail-ի փոստարկղ մտնել առանց ինտերնետի:



Google Docs եւ Google Calendar ծառայությունները նույնպես հասանելի կլինեն. առանց ցանցին միանալու օգտատերերը կարող են հետեւել Google օրացույցի իրադարձություններին եւ պատասխանել հրավերներին: Google Docs-ում դեռեւս հնարավոր կլինի միայն գոյություն ունեցող փաստաթղթերի դիտումը` առանց խմբագրման: Հեղինակները խոստանում են, սակայն, որ այդ գործառույթը նույնպես կակտիվացվի մոտ ապագայում: Google-ի օֆֆլայն ծառայությունները դեռեւս հասանելի են միայն Chrome բրաուզերի օգտագործողներին: Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ մյուս դիտարկիչներից  նույնպես շուտով կապահովվի Google օֆֆլայն ծառայությունների հասանելիությունը: