Թունավոր սունկ են կերել

Թունավոր սունկ են կերել
Չորեքշաբթի ուշ երեկոյան սնկային թունավորումից Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխված 6 անձանց կյանքին վտանգ չի սպառնում: Նրանք Շինարարներ թաղամասի բնակիչներ են,  քույր ու եղբոր ընտանիքների անդամներ: Թունավորվածներից չորսը մինչեւ 14 տարեկան երեխաներ են, նրանց հորաքույրն ու մորեղբայրը: Ըստ բժիշկների, հիվանդանոց ընդունելու պահին տուժածների  վիճակը ծանր է եղել, այժմ միջին ծանրության է, կայուն: Նրանք դեռ ստացիոնար բուժման մեջ են եւ բժիշկների խիստ հսկողության տակ: Տուժողների պատմելով՝ սունկը  հավաքել էին Կաղնուտ գյուղի անտառամերձ տարածքից: Դեռեւս պարզ չէ, թե որ տեսակի սնկից են թունավորվել նրանք: