Ցանկացած արցախցի պատրաստ է ջնջել երկրի երեսից յուրաքանչյուրին, ով կփորձի «փոխզիջել» իր հայրենիքը

Ցանկացած արցախցի պատրաստ է ջնջել երկրի երեսից յուրաքանչյուրին, ով կփորձի «փոխզիջել» իր հայրենիքը
«Չենք լռելու»-ն այսօր Արցախում էր

Այսօր` Արցախի անկախության օրը, «Չենք լռելու» երիտասարդականնախաձեռնության ակտիվիստները մեկնել են Արցախի Շահումյանի շրջան: Երիտասարդները այցելել են գյուղեր, շնորհավորել ազատ Արցախի քաղաքացիներին, նվերներ և քաղցրավենիք տարել երեխաներին:



Այստեղ շատ հեշտ է ազգի դավաճանի պիտակ ձեռք բերել. դրա համար բավական է միայն արցախցիների հետ զրույցում բացել իրենց պատմական հայրենիքի` ազատագրված տարածքների, այսպես կոչված, «փոխզիջման» մասին խոսակցությունը:



«Չենք լռելու»-ի ակտիվիստներին այսօր հանդիպած հարյուրավոր արցախցիներից չի եղել գեթ մեկը, որը ղեկավարվեր «ամեն ինչի պատրաստ ենք, միայն թե պատերազմ չլինի» սկզբունքով: Նրանք պատրա՛ստ են մինչև վերջ տեր կանգնել իրենց հայրենիքին: XX դարավերջի պատմությունը մի անբացատրելի, գերբնական ուժով է կապել ղարաբաղցիներին սեփական հողի հետ: Նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է ջնջել երկրի երեսից յուրաքանչյուրին, ով կփորձի «փոխզիջել» (տեղական տերմինաբանությամբ` ծախել) իր կամ իր հայրերի արյունով ազատագրված հողերը:



«Չենք լռելու»-ի ակտիվիստներն այցելել են նաև պատմական Արցախ նահանգի Խաչեն գավառի կրոնական ու մշակութային կենտրոն` Դադիվանք։ Այնտեղից երիտասարդները իրենց աղոթքն ուղղեցին առ Աստված` խնդրելով խաղաղություն և բարեկեցություն Արցախ աշխարհի ժողովրդին: