Ինչ կարդալ «Հրապարակի» սեպտեմբերի 9-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» սեպտեմբերի 9-ի համարում
Քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը մնացել է առանց  «կրիշի»՝  Ֆլեշի Բարսեղը հրաժարվել է նրանից: Ամեն դեպքում, Համբարձումյանը «տրագեդիա» չի համարում պաշտոնից զրկվելը:


Արարատում սպանված երկու անչափահաս երեխաների ճակատագրին անտարբեր են եղել բոլորը: Նոր մանրամասներ այս գործով:



«Սեւազգեստ բանակ» ակցիայի մասնակիցներն էլի՞ խաբվեցին: Պաշտպանության նախարարին այս անգամ էլ փրկեցին փոխնախարար Վլադիմիր  Գասպարյանն ու Ռազմական ոստիկանության պետ Արամ Տեր-Սահակյանը:



ՀԱԿ-ի թեժ աշունը. ընդդիմությունը համոզված է, որ այսօրվա հանրահավաքն ավելի բազմամարդ է լինելու:  Հնարավոր է այն նոր թեժացման սկիզբ դառնա:



«Շաշ բանն ասիլ չեն, շաշ բանն անիլ չեն»՝ լոռեցիների այս խոսքը, Աշոտ Սահակյանի կարծիքով, շատերը չեն լսել: Նախընտրական ծրագիր՝ հանուն սեքսի:



Կարմիրը կյանք է, որովհետեւ արյուն է ու տաք, կարմիրը նաեւ մահ է, կարմիր է օրվա լրահոսը, եւ կարմիր մեր քաղաքում Արամ Պաչյանն արդեն սրտխառնոց է զգում:



Վիկ Դարչինյանն ընդդեմ Արթուր Աբրահամի. երկուսով բռնցքամարտի դպրոց են բացում, կամ ինչո՞ւ Արթուրը կգնի  «Հին Էրիվանը», իսկ Վիկը  բիզնես չի անի: Բացառիկ հարցազրույց համարին:

Բազմաթիվ այլ հետաքրքիր թեմաներ, լուրեր «Հրապարակի» սեպտեմբերի 9-ի համարում: