Մտավորականները պարգեւատրվել են

Մտավորականները պարգեւատրվել են
Անկախության 20-ամյակի կապակցությամբ Սերժ Սարգսյանը պարգեւներ է հանձնել արվեստի, սպորտի, գիտության ու հոգեւոր աշխարհի գործիչների: Հատկապես ուրախալի է, որ պարգեւատրվածների ցանկում են մեր ժամանակների մեծ երգահանը՝ Տիգրան Մանսուրյանը, մեր ծնողների սիրելի երգչուհի Օֆելյա Համբարձումյանը եւ Գյումրիի թատրոնի գեղղեկավար, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը: Վերջինիս պարգեւը նշանակալի է նրանով, որ մշակութային քաղաքականությունը քննադատելու պատճառով վերջերս նա հայտնվել է մշակույթի նախարարի «սեւ ցուցակում», եւ այս քայլով, ըստ էության, նախագահը նրան իր պաշտպանության տակ է առնում: