Լրագրողներին «ցրո՞ւմ են»

Լրագրողներին «ցրո՞ւմ են»
«Օրինաց երկիրը» սկսել է ստվերում աշխատել. անգամ իրենց գրասենյակների բացման արարողությանը լրագրողներին չեն հրավիրում: Իսկ երբ տեղեկանում ենք ու փորձում պարզել ժամը, տեղը, «ցրում են»: Երեկ մենք դժվարությամբ կարողացանք կորզել, որ հերթական գրասենյակն է բացվել՝ այս անգամ Աջափնյակում, Սիլիկյան թաղամասում: ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանն ասաց, որ սա թվով 120-րդն է Երեւանում, մինչեւ տարեվերջ կբացվեն 150: Ինչո՞ւ եք գաղտնի պահում, հարցրեցինք մենք: «Գաղտնի չէ, հերթական կուսակցական միջոցառում է, որը հրապարակելու իմաստը չկա»,- ասաց խոսնակը: