Ինչ կարդալ «Հրապարակի» հոկտեմբերի 14-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» հոկտեմբերի 14-ի համարում

ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի կարծիքով,  վերջին հանրահավաքները ցույց տվեցին, որ «վաբշե ոչ մեկը բանի տեղ չի դնում ՀԱԿ-ին»:



Իրարանցում ՀԱԿ-ի շտաբում. Նրանք վերլուծում են սխալները: Ամենաբարձրը հնչում է Գագիկ Ջհանգիրյանի ձայնը…



Աշխատանքից վերջերս ազատված Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Արտաշես Գալստյանի կարծիքով, լրագրողներն արյան ծարավ են, իսկ պետությունն էլ որոշեց գլխացավանքից ազատվել:



Սեռական բռնության ենթարկված 14-ամյա աղջկան համայնքը կարծես մերժում է: Նրան շարունակում են պահել ՀՕՖ-ի կացարանում:



Նռնակ նախկին իրավաբան կնոջ տան շեմի՞ն: Մահափորձ, թե՞ պատահականություն:



«Մենք պուտանկա ենք, բայց մեզ դեպուտատ են ասում»՝ ՀՀԿ-ականի այս խոսքերը մի քիչ ձեւափոխել է Աշոտ Սահակյանը: Նա գտնում է, որ նոր տերմին պետք է մտցնել՝ «путаница», որը նույն պատգամավորի մեղքով  է առաջացել:



Արդարադատության նախարարի քույրը՝ Անժելա Թովմասյանը «Հայելիից» դուրս. նրա վախերը բռնել, ուժեղ եւ թույլ կողմերը բացահայտել է Արամ Պաչյանը:



«Հրապարակի» լրագրող Գոհար Սիմոնյանը ֆուտբոլ շատ է սիրում.  նա զանգահարել է ՈւԵՖԱ-ի կենտրոն եւ անգլերենով փոխանցել հայերի սրտի «խոսքը»……այնտեղից միայն «օք» էր լսվում:



Այս եւ հետաքրքիր այլ հոդվածներ, լուրեր «Հրապարակի» հոկտեմբերի 14-ի համարում: