Մի-մի թաս՝ բյուջեի անցկացման առթիվ

Մի-մի թաս՝ բյուջեի անցկացման առթիվ
Երեկ,  բյուջեի քվեարկությունից հետո, վարչապետ Տիգրան Սարգսյանը նախարարների ուղեկցությամբ բարձրացել է ՀՀԿ խմբակցություն` թերեւս շնորհակալություն հայտնելու բյուջեն թեկուզ նվազագույն ձայներով անցկացնելու համար: Մինչ վարչապետը խմբակցությունում էր, ԱԺ աշխատակիցներից մեկն անհանգիստ գնում-գալիս էր, ասելով, թե՝ չբերեցին, չբերեցին: 15 րոպե անց պարզվեց, որ բերում են այդքան սպասված կոնյակը` բյուջեի անցկացման առթիվ մի-մի թաս խմելու համար: Հետո վարչապետն իր շքախմբով բարձրացել է  ԱԺ նորանշանակ նախագահ Սամվել Նիկոյանի սենյակ: