Օմբուդսմենը նաեւ «չինովնիկ» է

Օմբուդսմենը նաեւ «չինովնիկ» է
Կարծես թե համակերպվել ենք այն մտքի հետ, որ երկար ժամանակ լավ օմբուդսմեն չենք ունենալու։ Եթե գոնե պաշտպանից պաշտպան առաջխաղացում նկատվեր, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող պաշտոնատար այդ անձի բացակայությունը ծանր չէինք տանի: Մանավանդ, որ նա մեծ իրավունքներ չունի, սակայն Հայաստանում, ինչպես Պարույր Հայրիկյանն է ասել, պետք է նաեւ «տականքների հետ աշխատելու մեծ փորձ ունենա»:



Մի խոսքով, Հայաստանի բախտն օմբուդսմենի հարցում չբերեց։ Առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի նկատմամբ անվստահությունը բացատրվում էր նրանով, որ նրան նշանակողը Ռոբերտ Քոչարյանն էր։ Հետագայում նա ատամ ցույց տվեց վերջինիս: Իսկ տկն Ալավերդյանը շահեկանորեն տարբերվեց երկրորդ օմբուդսմենից`Արմեն Հարությունյանից։ Վերջինս լավ իրավաբան էր, բայց կոմֆորմիստ: Նրա ռեյտինգը բարձրացավ 2008-ի մարտի մեկին, նրանով, որ ժողովուրդը նրան քշում էր, բայց ինքը չգնաց, այլ ոստիկանության մի բաժնից մյուսը վազեց, իսկ հետո հիշվեց ողբերգական այդ դեպքերի մասին զեկույցով եւ դատախազության ատելությամբ, որը վաստակեց պաշտոնավարման ավարտին:



Երրորդ եւ ներկայիս օմբուդսմենի կենսագրության ամենահայտնի կետը ազատ մամուլի պարանոցին օղակ ձգելն էր։ Նա միշտ երազել է պետական պաշտոնի մասին։ Մի շրջան նույնիսկ փորձել է արդարադատության նախարարի օգնական դառնալ, բայց այդ պաշտոնը չի ստացվել, մեկ այլ դուռ է բացվել՝ օմբուդսմեն դառնալու։



Մանրամասները կարդացեք «Հրապարակ» օրաթերթի` մարտի 13-ի համարում: