Նոր տեխնոլոգիա են մշակել

Նոր տեխնոլոգիա են մշակել
Իշխանական քարոզիչները նոր տեխնոլոգիա են մշակել. այս օրերին մարդկանց տներ այցելող ՀՀԿ ու ԲՀԿ շտաբների ներկայացուցիչները ոչ միայն ցուցակագրում են ընտրողներին, այլեւ ձեռքի հետ ապատիա են տարածում նրանց շրջանում: Մասնավորապես ՀՀԿ-ականներն ասում են` մեկ ա, իրենք ընտրվելու են մի 60-70 տոկոսով, ԲՀԿ-ականները հայտարարում են, թե բոլորն էլ փող են բաժանելու: Նման քարոզչության հիմքում ոչ միայն ընտրողին գումարով իրենցով անելն է, այլեւ որ մարդիկ հնարավորինս քիչ գնան ընտրության եւ մտածեն, որ «բոլորը նույնն են», ինչն էլ հնարավորություն կստեղծի կեղծել քվեարկությունը: