Թաթուլ Հակոբյանին կգրանցեն որպես պատգամավորի թեկնածու

Թաթուլ Հակոբյանին կգրանցեն որպես պատգամավորի թեկնածու
Այսօր, քիչ անց ժամը 15.00-ին կկայանա Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մեծամասնական թեկնածուների գրանցման նիստը, որը երեկ ընդհատվել եւ հետաձգվել է տվյալ ընտրատարածքում ինքնաառաջադրված Սամվել Հարությունյանի կողմից հանձնաժողով ներկայացրած դիմում բողոքից հիտո: Նշենք, որ Գորիսից առաջադրված Սամվել Հարությունյանը դիմում-բողոք է ներկայացրել Սիսիանից  ինքնառաջադրված, առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանի վերաբերյալ, նշելով, որ տվյալ թեկնածուն վերջին 5 տարվա գրանցում ՀՀ-ում չունի: Սակայն մեր ունեցած տեղեկություններով` Թաթուլ Հակոբյանին այնուամենայնիվ կգրանցեն որպես պատգամավորության թեկնածու, թեպետ թիվ 37-ի ԸԸ հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանը մեր հարցին ի պատասխան հորդորեց սպասել նիստի ավարտին, որից հետո պարզ կդառնա: Նշենք նաեւ, որ նիստի օրակարգում ըստ Ստեփանյանի օրակարգում կլինեն առաջադրման փաստաթղթեր հանձնած 5 ներկայացուցիչների` ՀՀԿ-ական Հայկ Գրիգորյանի, անկուսակցականներ Սամվել Հարությունյանի, Վարազդատ Վարդազարյանի, Թաթուլ Հակոբյանի եւ Մալիկ Թելունցի պատգամավորի թեկնածուների գրանցումների հարցը: