Ընտրություններին զուգահեռ

Ընտրություններին զուգահեռ




 



 



 



 



 



 



 



 



 



Ընտրությունների մոտենալուն զուգահեռ, Հայաստանը դառնում է իսկական թատերաբեմ. տարբեր էմիսարներ են հայտնվում, որոնք իբր պետք է քվեներ բերեն իրենց հրավիրողներին: Դրանք, որպես կանոն, իշխանության ներկայացուցիչներն են: Ահա՝ Հայաստան է ժամանել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նախորդ ընտրություններին, որպես կանոն, ժամանում էր Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը, անգամ Ելցինն է այցելել նախընտրական Հայաստան: Մյուս կողմից եվրոպական եւ ամերիկյան դիվանագիտությունը եւս ակտիվացել է մեզանում: Երեկ հայ ուսանողների հետ է հանդիպել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: