Արամ Մանուկյանը չի պատրաստվում զիջել կանանց

Արամ Մանուկյանը չի պատրաստվում զիջել կանանց
ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանն առաջադրված է 4-րդ ընտրատարածքում, որտեղ նրա հետ մրցակցում են նաեւ երկու կին թեկնածուներ` «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանյանը եւ «168 ժամ» թերթի արդեն նախկին գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:  Արամ Մանուկյանը ընտրապայքարը կանանց զիջելու մասին հարցին պատասխանեց, թե ինքը բոլորին հարգում է, սակայն  ոչ մի թեկնածուի իրեն մրցակից չի համարում: Նրա պայքարն ուղղված է միայն  ՀՀԿ-ի դեմ, քանի որ վերջինս  է արտագաղթի, կոռուպցիայի և գնաճի միակ մեղավորը:



Սեդա Ստեփանյան