«Քեզանից միայն վերցնում են, սիրելի ժողովուրդ»

«Քեզանից միայն վերցնում են, սիրելի ժողովուրդ»
«Մենք մինչ այժմ այդպիսի իշխանություններ չենք ունեցել: Մի՞թե լինելու բան է, որ մի երկրում իշխանությունն ավելի շատ վերցնի ժողովրդից, քան տա: Մինչդեռ մեզանում հենց այդ պատկերն է: Քեզանից միայն վերցնում են, սիրելի ժողովուրդ: Վերցնում են անընդհատ, վերցնում  են աջուձախ, վերցնում են անխնա…



Մենք պետք է վերջ դնենք այս իրողություններին, մենք պետք է փոխենք մեր կյանքը, այս ընտրությունների միջոցով ու արդյունքում, հանձին Հայ հեղափոխական դաշնակցության, բովանդակությամբ նոր իշխանություններ ձեւավորենք մեր երկրում»,- երեկ Ազատության հրապարակում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: