Հիմա ո՞վ է իրավական առումով ապիկարը

Հիմա ո՞վ է իրավական առումով ապիկարը
Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանին՝ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի խիստ նկատողությունը մեծ աղմուկ է առաջացրել: Նախ, դրան արձագանքեց ռեկտորը, ապա հերթական սկանդալային հայտարարությունն արեց Աշոտյանը եւ սկսեց աշխատել ձնագնդիի էֆեկտը: Երեկ մենք հաղորդագրություն ստացանք համալսարանից, որտեղ գրված էր, որ իրավաբան փորձագետները մասնագիտական եզրակացություն են կազմել տեղի ունեցածի առիթով, որը եւ ներկայացնում են հանրությանը: Չգիտես ինչու իրավաբանների անունները գաղտնի են պահվում՝ մեր խնդրանքին տրամադրել փաստաթուղթը կազմած անձանց անունները, պատասխանեցին մերժմամբ: Բայց փաստաթուղթն ինքնին ուշագրավ է: Իրավաբանները գրել են, որ «Պետական ոչ առ¨տրային կազմակերպության (ՊՈԱԿ) գործադիր տնօրենի նկատմամբ` ընդհանրապես, իսկ բուհ-ի կարգավիճակ ունեցող ՊՈԱԿ-ի ռեկտորի նկատմամբ` հատկապես, ոչ միայն որ¨է նախարար, այլ¨ հենց հիմնադիրը կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությամբ օժտված չէ»:



«Բնականաբար, նախարարը՝ որպես հանրային ծառայող, օժտված է ստորադաս



հանրային ծառայողների նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու լիազորությամբ: Տվյալ դեպքում համալսարանի ռեկտորը ոչ միայն ստորադաս չէ նախարարին, այլ¨ չի համարվում հանրային ծառայող», գրել են փորձագետները: Եւ ընդհանրապես.«Առանց թույլտվության Հանրապետությունից բացակայելը հիմք չէ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, քանզի խոսքը վավերացված միջազգային պայմանագրով նախատեսված գործուղման մասին է, որի դեպքում գործում են ոչ թե ներազգային, այլ միջազգային իրավական կարգավորումները: Այս դեպքում լիազոր պետական մարմնի «համաձայնությունը» համարվում է տրված, քանզի գործում է այն ելակետային դրույթը, ըստ որի՝ այդպիսի համաձայնություն տրվել է հենց միջազգային պայմանագիրը վավերացնելու պահից»: Իսկ եզրափակիչ մասում մասնագետները կարծիք են հայտնել Աշոտյանի գործողությունների վերաբերյալ. «Դեռ¨ս ստուգման գործընթացի նախնական փուլում կատեգորիկ հայտարարություններ անելը ոչ միայն կարող է որակվել որպես հանրային ծառայողի վարքագծի կանոնների խախտում, այլ¨ կարող է որակվել որպես քրեական



հանցագործություն, քանի որ բավարար հիմքերի բացակայության դեպքում այն անխուսափելիորեն պետք է մեկնաբանվի որպես սուտ մատնություն»: Այնպես որ ԿԳ նախարարի «2012թ. ապրիլի 6-ի թիվ 160-Ա հրամանը առ ոչինչ է»: