Ավելացավ ևս մեկը

Ավելացավ ևս մեկը
Ի պատասխան մեղադրանքների, որ «Ժառանգությունը» հրաժարվում է ընտրությունների արդարության համար պայքարել եւ չի ուզում մասնակցել 4 ուժերի միասնական շտաբի աշխատանքներին, երեկ «Ժառանգությունն» իր մասնակցության նախկին երկու նախապայմաններին ավելացրել է եւս մեկը: Առաջ պահանջում էին 1. ստեղծել աշխատանքային խումբ՝ խախտումների փաստահավաքման համար, 2. համաձայնությունը ստորագրել կուսակցությունների առաջին դեմքերի մակարդակով, երեկ ավելացրել են՝ «նմանատիպ նախաձեռնություններին կարող են մաս կազմել այն ուժերը, որոնք ի սկզբանե չեն խախտում դրանցում ամրագրված դրույթները»: