Քաղաքապետարանի խոստումը մնաց օդում

Քաղաքապետարանի խոստումը մնաց օդում
«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մարիամ Մուղդուսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը հիասթափված է Երեւանի քաղաքապետարանից, քանի որ «թե պաշտոնապես, թե անձնական հանդիպումների ժամանակ խոստանում էին, որ աստիճանաբար կբարելավեն տրանսպորտի վիճակը, սակայն էական որեւէ փոփոխություն չկա»: Մարիամը նշեց, որ տոնական օրերին միկրոավտոբուսները չափազանց վատ են աշխատում, վարորդներն իրենք են որոշում` դուրս գան գիծ, թե ոչ: «Այսօր անձամբ ես 50 րոպե սպասել եմ 40 եւ 95 համարներին: Մարդիկ մյուս համարներից էլ են դժգոհում: Կրկին վերահսկողությունից դուրս են մնացել «գծի տերերը»»,- ասում է Մարիամը: