Պենտագոնը համասեռամոլների պատվին տոն է կազմակերպել

Պենտագոնը համասեռամոլների պատվին տոն է կազմակերպել
ԱՄՆ պաշպանական գերատեսչությունում կանցկացվի տոնախմբություն` «լեսբիների, համասեռամոլների, բիսեքսուալների ու տրանսսեքսուալների ամսվա» շրջանակներում: Պենտագոնն առաջին անգամ է նման միջոցառում կազմակերպում:



Համասեռամոլներին ու լեսբիներին թույլատրվել էր ծառայել ԱՄՆ-ի ուժային կառույցներում, սակայն արգելվել էր ցույց տալ իրենց կողմնորոշումը: Համասեռամոլներն այս օրենքը կեղծավոր էին համարում` նշելով, որ իրենք իրավունք ունեն ազատ խոսել իրենց կողմնորոշման մասին. «Այդ օրենքը չեղյալ համարելու արդյունքում ամերիկացի համասեռամոլներն ու լեսբիները կկարողանան ծառայել իրենց երկրին բաց եւ չեն վախենա կորցնել իրենց աշխատանքը նրա համար, թե ում են սիրում իրենք»,- նշել է ԱՄՆ-ի նախագահը:



Հիմա ԱՄՆ-ի շատ քաղաքներում համասեռամոլների շքերթներ են տեղի ունենում, քաղաքական գործիչները հօգուտ համասեռամոլների են խոսում: