Լարված, բայց աշխատանքային հարաբերություններ

Լարված, բայց աշխատանքային հարաբերություններ
«Ինչպե՞ս են իր եւ Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունները» հարցին Հովիկ Աբրահամյանը դժվարությամբ, բայց պատասխանեց` «աշխատանքային»: Պարզ չէ, թե ինչ «աշխատանք» է դա, երբ ՀՀ երկրորդ նախագահը Հայաստանում որեւէ գործունեություն չի ծավալում:  Իսկ մեր տեղեկություններով` այդ հարաբերությունները բավականին լարված են: Դրանք ավելի են լարվել Օսկանյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների արդյունքում, որովհետեւ, ինչպես Օսկանյանը, այնպես էլ Քոչարյանը հնարավոր չեն համարել նման զարգացումները: Երեկ լուրեր տարածվեցին, որ Քոչարյանն առաջիկայում հանդես կգա Օսկանյանին առնչվող հայտարարությամբ: