Խոսրովը մոռացել է իր պարտքերը

Խոսրովը մոռացել է իր պարտքերը
Երբ ԱԺ-ում Վարդան Օսկանյանի միջնորդության հետ կապված ելույթ էր ունենում Խոսրով Հարությունյանը, Վարդան Օսկանյանը ցուցադրաբար դուրս եկավ դահլիճից: Խոսրով Հարությունյանն ասաց. «Պարոն Օսկանյան, Դուք գիտեք, չեք ուզում` մի լսեք»: ԲՀԿ-ականներից մեկը մեր հարցին` ինչո՞ւ դուրս եկավ Օսկանյանը, ասաց. «Պարզ չի՞. Օսկանյանի պաշտոնավարման տարիներին երեւի շատ բան է խնդրել, հիմա էլ ելույթ է ունենում նրա դեմ»: «Ի՞նչ եք խնդրել Օսկանյանից»,- հարցրինք Հարությունյանից, նա թե` «ե՞ս, երբեք չհավատաք. ուզում եմ իմանաք դուք էլ, իրենք էլ, որ ես ոչ մեկին ոչինչ երբեք պարտք չեմ»: Իսկ Սերժ Սարգսյանի՞ն, որն իրեն մոռացումից ետ բերեց քաղաքական դաշտ: