ՀՀԿ-ական «հանցագործն» էլ է ուրիշ

ՀՀԿ-ական «հանցագործն» էլ է ուրիշ
Ակնհայտ է, որ ՀՀԿ-ի համար Օսկանյանին պատգամավորական մանդատից զրկելը սկզբունքային հարց էր, այլապես նման ջանքեր չէին գործադրվի միջնորդությունը բավարարելու համար: Մյուս կողմից պարզ է, որ ՀՀԿ-ում բոլորը սուրբ չեն, եւ կան մարդիկ, որոնց  դեպքում եւս գլխավոր դատախազը կարող է բավարար հիմքերով միջնորդություն ներկայացնել, չե՞ք կարծում՝ հարցրինք ԱԺ նախագահին: «Իհարկե կարծում եմ»,- անկեղծացավ Հովիկ Աբրահամյանը՝ անմիջապես վրա բերելով, որ որեւէ մեկի հարցում ինքն այնուամենայնիվ բավարար հիմքեր չունի: Ո՞վ է լինելու հաջորդ կարկառունը՝ ՀՀԿ-ից, որպեսզի հանրությանը հավատացնեք, որ Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում: Մեր հարցապնդմանը ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը պատասխանեց. «Չեմ կարող էդ հարցին պատասխանել, որովհետեւ ես նման պատասխանատվություն չեմ վերցնի իմ վրա»: Փաստորեն, ՀՀԿ-ում, այնուամենայնիվ, կա՞ն այդպիսիները: «Ովքեր հանցանք են գործել, կապ չունի, թե որ կուսակցությունից են, իհարկե, բոլոր կուսակցությունների մեջ էլ կլինեն օրինազանց մարդիկ, բայց թե կոնկրետ ովքեր են, դա մեր գործառույթը չէ»,- պատասխանեց պատգամավորը: