Հիասթափված Հմայակը չի առաջադրվի

Հիասթափված Հմայակը չի առաջադրվի
ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել է, որ չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել թիվ 1 ընտրատարածքում: Հովհաննիսյանն ասել է, որ նման որոշում կայացնելու համար իր նկատմամբ որևէ ճնշում չի գործադրվել և դա պայմանավորված չէ  թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդու թեկնածության առաջադրմամբ: ՀՔՄ նախագահն ուղղակի չի ցանկանում այլևս լինել Ազգային Ժողովում և խորապես հիասթափված է վերջին օրերի զարգացումների պատճառով: