Ծառուկյանը Օսկանյանի մասին հարցին հարցով է պատասխանել

Ծառուկյանը Օսկանյանի մասին հարցին հարցով է պատասխանել
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անցյալ շաբաթվա լռությունը որոշ քաղաքական եւ լրատվական շրջանակներ մեկնաբանում էին որպես Վարդան Օսկանյանին մենակ թողնելու միտում, ի՞նչ կասի այս մասին ինքը՝ Գագիկ Ծառուկյանը:



«Անցյալ շաբաթ ես նախօրոք պլանավորած գործերով բացակայում էի Հայաստանից, գտնվում էի արտերկրում: Իսկ Ձեր նշած «որոշ շրջանակների» հարցին պատասխանեմ հարցով՝ ի՞նչ է, իրո՞ք ոմանք կարծում են, թե հրավիրված խորհրդակցությունը, ԲՀԿ քաղխորհրդի կոշտ հայտարարությունը, խմբակցության որոշումներն ու քայլերը, մեր պատգամավորների ելույթները, այլ խմբակցությունների հետ խորհրդակցությունները, լավագույն իրավաբաններին ներգրավելը, ԵԽԽՎ-ում մեր երկու պատգամավորների ակտիվ գործունեությունը, Օսկանյանի հարցի հրատապ բարձրացումը եղել են առանց իմ գիտության կամ հանձնարարության: Կարծում եմ՝ պատասխանը դուք ինձնից լավ գիտեք»,- Zham.am –ին ասել է Գագիկ Ծառուկյանը: