Վարդան Օսկանյանի դեմ ուղղորդված թունոտ արշավ է իրականացվում

Վարդան Օսկանյանի դեմ ուղղորդված թունոտ արշավ է իրականացվում



«Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը» քաղաքացիական նախաձեռնությունը Վարդան Օսկանյանի շուրջ զարգացումների վերաբերյալ հայտարարություն է տարածել; Հայտարարությունում ասվում է.



 



«Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը» քաղաքացիական նախաձեռնությունըխստորեն դատապարտում է իշխանությունների կողմից իրենց սպասավորների միջոցով Վարդան Օսկանյանի դեմ սանձազերծած տեղեկատվական արշավը:



 



Էժանագին եւ թունոտ հակագովազդը վերջին օրերին հասել է այնպիսի մակարդակի, որ, թերևս, կարելի է համեմատել այն խորհրդային տարիներին այլախոհների դեմ մղված քարոզչության հետ:



Քաղաքացիական նախաձեռնությունը ցավում է, որ հայրենի նժդեհապաշտ իշխանությունները, հանուն իրենց ճղճիմ նպատակների իրակացման, պատրաստ են արատավորել սեփական երկրի պատիվը՝ վերադարձնելով այն ոչ վաղ անցյալի վատագույն ավանդույթների գիրկը:



 



Նախաձեռնությունը ստիպված է եւս մեկ մեջբերում անել Գարեգին Նժդեհից. «Հայերի մեղքերն ավելի են նպաստել Հայաստանի կործանմանը, քան ժամանակ առ ժամանակ մեր երկիր ներխուժող թշնամիները»: Կարծում ենք, որ ժամանակ առ ժամանակ արժե դասեր քաղել այն մարդկանց խոսքերից, ում, թեկուզ ձեւականորեն, բայց պաշտում ես:



 

 «Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը» քաղաքացիական նախաձեռնություն