ՀՅԴ-ի թեկնածուն կորոշվի դեկտեմբերին

ՀՅԴ-ի թեկնածուն կորոշվի դեկտեմբերին
Ազգային Ժողովում ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն այսօր հայտարարել է, որ գալիք տարվա փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում իրենց թեկնածուի վերաբերյալ հարցը կլուծվի արտահերթ Գերագույն խորհրդի ընթացքում, որը տեղի կունենա դեկտեմբերին։ «Խորհրդից հետո մենք կհայտարարենք մեր վերջնական դիրքորոշումն այն մասին, թե ում ենք աջակցելու»,- ասել է Ա. Մինասյանը: Նա հավելել է, որ իրենց կուսակցությունը պատրաստ է աջակցելու ցանկացած թեկնածուի, ով կընդունի Հայաստանի առաջ կանգնած խնդրի լուծման վերաբերյալ ՀՅԴ մոտեցումները: