Ընտրողի հանձնարարությամբ

Ընտրողի  հանձնարարությամբ
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը  կմասնակցի հաջորդ քառօրյային՝  հոկտեմբերի 22-25-ը կվերադառնա խորհրդարան: Այս տեղեկությունը հաստատեց ՀՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝  հիմնավորելով, որ ժողովուրդն է իրենց «գործուղել» ԱԺ.



 



«Այո, մասնակցելու ենք խորհրդարանական աշխատանքներին, հանձնաժողովների աշխատանքներին, որովհետեւ, ի տարբերություն շատ ուժերի, մենք ամենաառաջնայինը համարում ենք մեկ բան՝ կատարել այն, ինչ մեզ հանձնարարել  է մեր ընտրողը, ու չնայած այն խնդիրներին, որոնք առաջացնում են մեզ համար, որպեսզի խոչընդոտեն մեր աշխատանքը, այդուհանդերձ, մենք փորձելու ենք դեմն առել եւ լուծել այն հարթակներում, որը ժողովուրդն է տրամադրել»: Հիշեցնենք, որ ԲՀԿ անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օրը ԲՀԿ խմբակցությունը հայտարարեց, որ բոյկոտում է ԱԺ այդ քառօրյան, իսկ հետագա մասնակցությունն ԱԺ աշխատանքներին կքննարկեն առաջիկայում: