Սերս գաղտնիք թող մնա…

Սերս գաղտնիք թող մնա…
«Ինչո՞ւ անապահովները վարչապետին չեն «սիրում»,, իսկ քաղաքապետին ընդհակառակը` չէ, որ երկուսն էլ ՀՀԿ-ից են…



Երբ ակամայից խոսքը գնում է Տիգրան Սարգսյանի մասին, հանրության մեծ մասը չգիտես ինչի այն կարծիքին է, որ նա ի վիճակի է ինչ որ բան փոխելու, բայց անհասկանալի պատճառներով ուղղակի չի անում:



Հարց է առաջանում. եթե մանր բիզնեսի ներկայացուցիչների համար ՀՀ կառավարությունը, ի դեմս գործող վարչապետի, ստեղծել է ոչ կայուն բիզնես միջավայր, ո՞րն է այն սոցիալական շերտը, որը գերակայող է Տիգրան Սարգսյանի մոտ: Այս հարցին ճնշող մեծամասնությունը պատասխանում է`  իհարկե բանկային ոլորտի մարդկանց համար: Սակայն, այդ տեսակետը , նույնպես լիարժեք և միանշանակ չէ: Նույն բանկային ոլորտի ներկայացուցիչներից շատերը նշում են, որ Վարչապետը իր մտածելակերպով լինելով «բանկիր», ամեն դեպքում ջոգողություն է անում նույնիսկ բանկերի մեջ:



Արտահայտվում է այն հետևյալով`  կան բանկեր, որոնց լոբբինգով անձամբ ինքն է զբաղվում: Ինչ վերաբերվում է անապահով հատվածին ապա այստեղ նույնիսկ ավելորդ է մեկնաբանություններ անելը, քանզի ամենօրյա դժգոհության խմբային հավաքները կառավարության շենքի մոտ արդեն վառ մեկնաբանություն են իրենցից ներկայացնում:



Իսկ ինչ վերաբերվում է ՀՀ նախագահի վերաբերմունքին, ապա այն հստակ երևաց պատմական խորհրդակցության ժամանակ: Այդ դեպքում մեզ անհասկանալի է դառնում, արդյոք սոցիալական որ շերտն է շահագռգռված, որ նա մնա վարչապետ:



Երբ խոսքը գնում է Տարոն Մարգարյանի մասին, ապա այս հարթությունում անհասկանալի` ոչինչ չկա, ամեն, ինչ շատ պարզ և հստակ է «կայացած չինովնիկական» հասարակությունը նրան, որպես քաղաքական լուրջ ֆիգուր, չի ընկալում, իսկ հասարակության նոր ձևավորվող և անապահով հատվածը համարում է նրան վաղվա օրվա քաղաքական գործիչ և համբերատար հետևում է նրա գործունեությանը`  կապված մայրաքաղաքի հետ: Ավարտելով ուզում եմ ասել, որ չնայած համեմատական իր անփորձ լինելուն նրա ետևում կա իրական ուժ` անապահովների ստվար զանգվածը և հաշվի չնստել այդ ուժի հետ նշանակում է չլինել հեռատես»:



Կարեն Թումանյանի (Free Critik)-ի գրառումը՝ իր բլոգից