Ո՞վ էր Օսկանյանը հեղափոխությունից առաջ

Ո՞վ էր Օսկանյանը հեղափոխությունից առաջ
Վարդան Օսկանյանի մասին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի հայտարարությունը առիթ էր տվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանին ասուլիս հրավիրել և իր վրդովմունքն արտահայտել օտարերկրացու հանդեպ: «Երկակի ստանդարտներով չի կարելի ղեկավարվել, առավել եւս` եթե հարցը գտնվում է իրավական դաշտում: Քաղաքական գնահատականների կարիք դիվանագետի կողմից չկար,- ասել է Մ. Մինասյանը` միաժամանակ իր նետերն ուղղելով Օսկանյանի դեմ. «Որտեղի՞ց է եկել պրն Օսկանյանը, ո՞ր երկրի ներկայացուցիչն է, ի՞նչ քաղաքականությամբ է զբաղվել»,- հռետորական հարցեր է հնչեցրել պատգամավորը` հավելելով, թե ամերիկացի դիվանագետները «իրենց բարոյական կամ երախտագիտության վերաբերմունքն են ցույց տալիս իրենց գործուղած մարդուն այստեղ աշխատելու ընթացքում»