Կադրային փոխատեղումներ զինվորական դատախազությունում

Կադրային փոխատեղումներ  զինվորական դատախազությունում
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով դատախազության համակարգում տեղի են ունեցել մի շարք փոխատեղումներ: Մասնավորապես, Գրիգոր Էլիզբարյանը նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնում`ազատվելով Շիրակի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից, իսկ Շիրակի կայազորի զինվորական դատախազ է նշանակվել Թևոս Միրզաբեկյանը` ազատվելով Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնից:



Ստեփան Մանուշակյանը նշանակվել է Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ` ազատվելով Գորիսի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից, իսկ Գորիսի կայազորի զինվորական դատախազ է նշանակվել Տիգրան Սարգսյանը` ազատվելով Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից: