Մոսկվայում հայկական արժույթ են կեղծել

Մոսկվայում հայկական արժույթ են կեղծել
Մոսկվայում օպերատիվ հետախուզական միջոցառումների ձեռնարկման արդյունքում հայտնաբերվել է հանցախումբ, որը  զբաղվել է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի (մեկ և հինգ հազար ռուբլի արժեքի), Եվրամիության բանկի (100 եվրո արժեքի) դրամական կեղծ միջոցների, ինչպես նաև ԱՊՀ երկրների` Հայաստանի և Ուկրաինայի կեղծ դրամական միջոցների  պատրաստմամբ և իրացմամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Հանցավոր խմբի անդամների նկատմամբ  հարուցվել է քրեական գործ:



Մեղավորներին սպասվում է մինչև 12 տարվա ազատազրկում: