Դիտորդների պակաս չկա

Դիտորդների պակաս չկա
Փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմել եւ գրանցվել են 5 միջազգային եւ 6 տեղական կազմակերպություններ:



 



Միջազգային դիտորդական կազմակերպություններից գրանցվել են Այ Սի Ի Էս-ը (Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն), ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ԵԽԽՎ-ն, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովն ու ԱՊՀ դիտորդական առաքելությունը: Իսկ տեղական կազմակերպություններից երեկվա դրությամբ առայժմ դիմել են միայն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (63 դիտորդ), «Ժողովրդավարական եւ ընտրական գործընթացներ» ՀԿ-ն (2 դիտորդ), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ»-ը (77), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ»-ը (285), «Կարողություն եւ զարգացում հանուն քաղաքացիական հասարակության»-ը (61)  եւ «Հարմոնիա»-ն (470 դիտորդ):