Հրանտ Բագրատյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Հրանտ Բագրատյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին
Այսօր` հունվարի 17-ին, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը իր կենտրոնական շտաբում հանդիպել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական և սոցիալ-տնտեսական վիճակին: Դեսպանի խնդրանքով Հրանտ Բագրատյանը ներկայացրել է «Ընդամենը հարյուր քայլ մինչև սոցիալական արդարություն» տնտեսական ծրագիրը: Քննարկվել են նաև արտաքին քաղաքակաության և քաղաքական բարեփոխումների ծրագրերը:



Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբ