Վրաստանի վարչապետը հիացել է հայ ջազմենների վարպետությամբ

Վրաստանի վարչապետը հիացել է հայ ջազմենների վարպետությամբ
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երեկ հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի, վարչապետի հետ, այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:



 



Իսկ երեկոյան վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ այցելել է Տերյան փողոցի վրա գտնվող նորաբաց «Յանս» ջազ-ակումբ` լսելու հայ ջազմեններին: Նրան այնքան է հիացրել վերջիններիս կատարումը, այնտեղ տիրող մթնոլորտը, որ իր մեկնումն առժամանակ հետաձգել եւ Թբիլիսի է մեկնել ավելի ուշ: