«Ման սանա սեվիրում, նախագահ ջան»

«Ման սանա սեվիրում, նախագահ ջան»
Սիրահարների օրը  զավեշտալի դիպված եղավ. Սիրահարների այգում «Սերժ Սարգսյանին բալետ անող» մի պառավ Րաֆֆի Հովհաննիսյանին էր «կպնում»:



 



Մտածեցի, որ նախկին սիրատոչոր տառապյալ է, որը մուրազին չի արժանացել, ուրիշ էլ ի՞նչ մտածեի. «Տո Րաֆֆի տղա, մենակ ձեռք բռնելով չի է՜, յոթ անգամ ձեռքս բռնեցիր, յոթ անգամ սեղմեցիր, յոթ անգամ համբուրեցիր: Լրիվ փը՜ստ…»: Կողքին կանգնած պառավն էլ արձագանքում է. «Ինձ նույնիսկ, աչքից հեռու, գրկեց ու ասաց՝ այ լավ յու»: Նախկին երիտասարդ մի տիկին էլ պատշաճ մակարդակով հոգոց հանեց՝ է՜խ, դարդերս իրար մի տվեք: Հետո՝ իբր իմիջայլոց, հարցրեց առաջին տատիկին՝ հետո, հետո վերջն ի՞նչ եղավ: «Վերջն էն եղավ, որ մինչեւ Րաֆֆին ձեռք ա սեղմում, մեր նախագահը մատանի ա հագցնում»: Ղորթ ես ասու՞մ,- ծղրտաց ընկերուհին, բա ու՞մ մատն ա դրել… «Բախտի տերը թաղեմ, ում տեսնում,  «բրիլյանտի» մատանի ա հագցնում»:



 



Պառավներն իրար անցան, երիտասարդ տարիներին քարոզարշավով էին ընկել ու չէին զուգավորվել, մի լայն շրջան կազմեցին, որ նախագահը գա, «կալմեջ» անեն…«Խելքներս տվինք Լեւոնին ու «տանը մնացինք», իսկական ժամանակն է… Ամենաառաջին պառավը, որ քաղաքական ծեր գայլ էր, տիրապետում էր ադրբեջանական լեզվի սիրային գրավչությանը ու ժամանակին  Զեյնաբ Խանլարովի մոլի երկրպագուհին էր, միանգամայն անկեղծ խոստովանեց՝ ես նախագահին ադրբեջաներենով կասեմ.  ման սանա սեվիրում: Տեսնեմ՝ դրանից հետո միջնամատիս հետ ինչպե՞ս է վարվում…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ