Հանկարծ դիտորդ չուտեն…

Հանկարծ դիտորդ չուտեն…
Ախորժակը ուտելուց է բացվում: Երեւանի 2/8 ընտրատեղամասում քաղաքացին որպես բողոքի նշան կերել է  քվեաթերթիկը, գոռալով՝ «Ոչ ռեժիմին», «Ազատություն Տիգրան Առաքելյանին»:



 



Այդ պահին ընտրատեղամասում գտնվող Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը հավանաբար քայլեր ձեռնարկած կլինի, որպեսզի դիտորդներին գազազած քաղաքացիները քվեաթերթիկի պես իզ ու թոզով կուլ չտան: Ընտրական հանձնաժողովների նախագահները եւս պիտի ամրակցվեն իրենց տեղերում, ներս ու դուրս չանեն, որպեսզի չենթարկվեն ֆիզիկական ոչնչացման հաշվեհարդարի…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ