Ինչի մասին էր մտածում Սերժ Սարգսյանի շտաբի պետը

Ինչի մասին էր մտածում Սերժ Սարգսյանի շտաբի պետը
Այսօր Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն ու հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը զրուցեցին  հետընտրական իրադարձությունների մասին:



 



Ըստ պատգամավորի՝ ընտրությունների գնահատականը տվել է ժողովուրդը, նաեւ  արտասահմանյան ու տեղական դիտորդները: Մեր համապետական ընտրությունները համարվեց ժողովրդավարական, միակ բացթողումը մրցակցության պակասն էր, որի պատճառը որոշ քաղաքական ուժերի բացակայությունն էր: Մկրտիչ Մինասյանի կարծիքով՝   ձայները, որ ստացել է Րաֆֆի Հովհաննիսյանը,այն ընտրազանգվածի ձայներն են, ով դեմ է իշխանությանը:



 



Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով, Սերժ Սարգսյանի   վարկանիշը ընտրարշավի սկզբին ավելի բարձր էր, քան ընտրարշավի վերջում, վարկանիշն անկում ապրեց շտաբի անհաջող գործունեության պատճառով: Ըստ նրա՝ շտաբի պետը ավելի շատ մտածում էր վարչապետ դառնալու մասին, քան նախագահի հեղինակության: Ընտրություններից մի քանի ամիս առաջ հայտարարություններ էին անում, որ մյուս բոլոր ուժերը  ընտրություններին մասնակցում  են երկրորդ տեղի համար: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն ի սկզբանե սխալ հաշվարկ է արել:



 



Պատգամավորի համոզմամբ՝ եթե  աշխարն ու բոլորն են ընդունում ընտրությունների արդյունքները, որոշ մարդկանց  հիվանդագին ամբիցիաների պատճառով պետք չէ ստեղծել լարված իրավիճակ: Եթե ընտրախախտումներ էլ եղել են, այնքան չնչին, որ չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա: Նրա կարծիքով՝ եթե  իդեալական էլ լինեն ընտրությունները, միեւնույն է՝ երկրորդ տեղը միշտ ընդվզելու է:



 



Հմայակ Հովհաննիսյանը նկատեց, որ ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, քանի որ 2-րդ եւ 3-րդ տեղ զբաղեցրած թեկնածուների ձայների տարբերությունն ահռելի է: Հիմա իշխանությունը չունի այն ռեսուրսը, որ երրորդ ուժին կարողանա միացնել իրեն ու շտկի  դրությունը: Այս առումով շատ դժվար կլինի իշխանությունների համար կայունացնել ստեղծված իրավիճակը: Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանին, քաղաքագետը նշեց, որ չի կարծում, որ նա կնահանջի:



 



Մանե ԶՈՐՅԱՆ