«Միասին մեկ բեմում». կկայանա Սիրուշոյի եւ «Դորիանսի» համատեղ համերգը

«Միասին մեկ բեմում». կկայանա Սիրուշոյի եւ «Դորիանսի» համատեղ համերգը
Երգչուհի Սիրուշոն եւ «Դորիանս» ռոք խումն ապրիլի 6-ին Կարեն Դեմիրճյանյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճում հանդես կգան «Միասին մեկ բեմում» համերգային ծրագրով: 



«Ուրախ եմ, որ համերգը լինելու է հենց «Դորինաս»-ի հետ, քանի որ շատ եմ սիրում խմբի կատարումները»,- այսօր` ոչ ֆորմալ ձեւաչափում հրավիրված ասուլիսի ժամանակ նշել է Սիրուշոն:



«Դորիասն» ռոք խմբի մեներգիչ Գոռ Սուջյանն ընդգծել է, որ համերգը «Եվրատեսիլի» հետ կապ չունի: Նրա խոսքով,  խումբը սիրում է երաժշտական փորձարկումներ. հատկապես հետաքրքիր է, որ միախառնվելու են ռոք եւ փոփ ոճերը:



Համերգային ծրագրումմիախառնվելու են ռոք եւ փոփ ոճեր,   ազգային մեղեդիների ռիթմեր: Այն ուղեկցվելու է  պարային եւ լուսային շոու ծրագրով: Հնչելու են  համատեղ ստեղծագործոթյուններ: