Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի վեցերորդ օրը՝ լուսանկարներով

Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի վեցերորդ օրը՝ լուսանկարներով
Ազատության հրապարակում արդեն վեցերորդ օրն է՝ շարունակվում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը:

Ինչպես տեղեկացրել ենք, նա  այսօր մեկ ու կես ժամով  համակիրների տեղադրած վրանանման ծածկոցում իրեն նվիրել էր հանգստի:



Իսկ  ժամը 15:00-ից «Ազատության» հրապարակում ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրները հնարավորություն ունեն ստորագրությունների մատյանում թողնել իրենց ստորագրություններն ու բարեմաղթանքները` ի նշան աջակցության:



Հիշեցնենք, որ ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հացադուլ է անցկացնում:



Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է գործող և վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաբացարկը։ Հացադուլի մանրամասերը՝ «Հրապարակի» լուսանկարներում



Հեղինակ՝ Ֆելիքս Եղիազարյան