Մարկ Տվեն. Ապրիր այնպես, կարծես երկիրը դրախտն է

Մարկ Տվեն. Ապրիր այնպես, կարծես երկիրը դրախտն է
Ավելի լավ է լռել ու հիմար երեւալ, քան խոսել ու ցրել բոլոր կասկածները:



 



 



Ծխելը թողնելը շատ դժվար է, ինքս փորձել եմ մի հարյուր անգամ:



 



Եթե դուք նկատել եք, որ ձեր կարծիքը համընկնում է մեծամասնության կարծիքի հետ, ուրեմն ժամանակն է փոխվելու:



 



Ես երբեք թույլ չեմ տվել դպրոցին խառնվել իմ կրթությանը:



 



Յուրաքանչյուր մարդ, լուսնի պես, ունի իր մութ անկյունները, որոնք չի ցուցադրում ոչ մեկին:



 



Սկսում ես ծխել, որպեսզի ապացուցես, որ տղամարդ ես, հետո սկսում ես թողնել ծխելը, որպեսզի ապացուցես, որ տղամարդ ես:



 



Հումորի գաղտնի աղբյուրը ոչ թե ուրախությունը, այլ տխրությունն է: Երկնքում հումոր չկա:



 



Եկեք պատկերացնենք, որ մենք բոլորս խենթ ենք, դա թույլ է տալիս շատ հարցերի պատասխան գտնել:



 



Պարիր այնպես, կարծես ոչ ոք չի նայում քեզ, երգիր` կարծես ոչ ոք չի լսում քեզ, սիրիր այնպես, կարծես քեզ երբեք չեն դավաճանել:



 



Ապրիր այնպես, կարծես երկիրը դրախտն է:



 



Եթե դուք անտուն շան գտնեք, կերակրեք ու պահեք, նա երբեք ձեզ չի կծի, դրանում է շան ու մարդու տարբերությունը:



 



Մարդկության ամենահզոր զենքը ծիծաղն է, ոչինչ չի կարող ընդդիմանալ ծիծաղի ուժին:



 



Լավագույն միջոցը՝ գոտեպնդելու ինքդ քեզ, մեկ ուրիշին գոտեպնդելն է:



 



Ճշմարիտ ընկերը կողքիդ է, երբ դու սխալ ես, երբ ճիշտ ես՝ բոլորը կլինեն կողքիդ:



 



Եթե օձն էլ անթույլատրելի լիներ, Ադամը նրան էլ կուտեր:



 



Եթե չգիտես, ասա ճշմարտությունը:



 



Եթե զայրացած ես, հաշվիր մինչեւ չորսը, եթե շատ զայրացած ես` կռվիր:



 



Աշխարհում եղել է մի քրիստոնյա, սակայն մարդիկ նրան դատապարտել ու սպանել են:



 



Բարությունն այն է, որ կարող է լսել խուլն ու տեսնել կույրը: