Հայկական տունը Թուրքիայում վերածվել է հյուրանոցի

Հայկական տունը Թուրքիայում վերածվել է հյուրանոցի
Թուրքիայի Մարդինի նահանգապետ Թուրհան Այվազը հայտնել  է, որ մտադիր են 2014-ին դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին «մշակութային ժառանգության ցուցակում» ընդգրկվելու համար: Ըստ նրա` Մարդին այցելող զբոսաշրջիկները գիշերակացի համար նախընտրում են պատմամշակութային վայրերը: Այդ նախասիրության պատճառով  քաղաքի հինավուրց տները, պատմական շինությունները աստիճանաբար վերածվում են փոքրիկ հյուրանոցների: Թուրհան Այվազը նշել է, որ  կյանքի է կոչվում «Վերադարձ պատմությանը» նախագիծը, որն իրագործման եզրափակիչ փուլում է:Մարդինի «Զբոսաշրջության և հյուրանոցային բիզնեսով զբաղվողների ասոցիացիայի» ղեկավար Օզգյուր Գյունգյորը հայտնել է, որ քաղաքի 8 հնամենի շինություններ փոխակերպվել են հյուրանոցների:



Թուրքական լրատվական «bursadabugun» կայքում տեղ գտած հրամապարակման համաձայն` հյուրանոցի վերածված հին շինություններից մեկը նախկինում պատկանել է հայկանան ընտանիքի: Իսկ Մարդինի հյուրանոցի տնօրեն Զեյնեփ Թեմիզը նշել է, որ  նախկինում հայկական մի ընտանիքի պատկանող պատմական շինությունը վերածվել է Մարդինի գույները արտացոլող հյուրանոցի: Մասնավորապես ասել է.



«Այստեղ հայկական ընտանիքի եռահարկ առաձնատուն է եղել: Առաջին հարկն ունի 1400 տարվա, երկրորդը՝ 400 տարվա պատմություն, իսկ երրորդ հարկը Թուրքիայի հանրապետական շրջանում է կառուցվել: Հյուրանոցում  կա 7 ակնաղբյուր, դավանաբանության տեսանկյունից 7 թիվը համարվում է սուրբ թիվ: Վայրը, որտեղ հիմա մենք գտնվում ենքմ հայտնի է որպես 4 տարբեր կրոնների վայր: Նախկինում շենքը շահագործվել է որպես գեղարվեստի դպրոց, ապա և` հանրակացարանի: Մարդին ժամանող զբոսաշրջիկների թվի աճը ստիպեց մեզ այն վերածել հյուրանոցի: Եվ հին շինությունները հյուրանոցի վերածելու նախագիծը բխում է զբոշարջիկների` պատմամշակութային վայրերում իջևանելու ցանկությունից»:



Ermenihaber.am