Սերժ Սարգսյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին
Այսօր աշխարահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը նշում է իր ծննդյան 89-րդ տարեդարձը: Այդ առթիվ շատերի թվում Ազնավուրին շնորհավորական հեռագիր է հղել նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Հեռագրում ասված է.«Սիրելի՛ Շառլ,



Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:



Դուք մեր ժամանակի մեծագույն արվեստագետներից մեկն եք, ով նաև բարձր է պահում հայի անունն ու պատիվն աշխարհում:



Մաղթում եմ Ձեզ առողջություն, երիտասարդական ուժ ու կորով՝ շարունակելու ստեղծագործական ու հասարակական այն փառահեղ գործունեությունը, որ ծավալել եք մինչև այսօր:



Մենք սիրում ենք Ձեզ և հպարտանում Ձեզնով»: