Ադրբեջանը վրդովված է Մոնսերատ Կաբալյեի` Արցախ այցելություն կատարելու մասին լուրից

Ադրբեջանը վրդովված է Մոնսերատ Կաբալյեի` Արցախ այցելություն կատարելու մասին լուրից
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հետաքննում է օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներում կայանալիք համերգի մասին հայկական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը: Այդ մասին հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը:



Հիշեցնենք, որ նախապես ասվել էր, թե օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա Երևանում և ԼՂՀ մայրաքաղաքում. Ստեփանակերտում Կաբալյեն ելույթ կունենա հունիսի 4-ին, իսկ Երևանում՝ հունիսի 9-ին: